Logo

«Զենիթը» ցանկանում է ձեռք բերել Բրազիլիայի առաջնության գլխավոր ռմբարկուին

11:12 / 15.07.2025Ֆուտբոլ
null

Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում «Կրուզեյրոյի» հարձակվող Կայո Ժորժեի նկատմամբ, սակայն խաղացողն ու բրազիլական ակումբը չեն ցանկանում բանակցություններ վարել՝ չնայած ռուսական ակումբի շռայլ առաջարկին, հաղորդում է Чемпионат-ը՝ հղում կատարելով բրազիլական UOL-ին։

Հարձակվողը նախընտրում է մնալ «Կրուզեյրոյում», որպեսզի գրավի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ուշադրությունը։

Կայոն 23 տարեկան է, «Կրուզեյրոյում» խաղում է 2024 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը 19 խաղում խփել է 13 գոլ և Բրազիլիայի առաջնության գլխավոր ռմբարկուն է։

Transfermarkt-ը կենտրոնական հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ