Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն:
«Երբ նայում ես Լամինի խաղը... Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակիչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել՝ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը:
Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր երիտասարդների հերոսն է: Յուրաքանչյուր սերունդ ունի իր հերոսներին, և դա հիանալի է»,- ասել է ֆրանսիացին: