Logo

Ռոմանո. «Լիվերպուլը» ռեկորդային տրանսֆերային առաջարկ է պատրաստում

21:56 / 15.07.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մերսիսայդյան գրանդը շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել «Նյուքասլի» ներկայացուցիչների հետ ու հայտնել, որ նրա տեղափոխության համար պատրաստ է վճարել 120 միլիոն ֆունտ։

Գործարքը կարող է դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը՝ այդպիսով գերազանցելով Ֆլորիան Վիրցի ռեկորդը։ «Լիվերպուլը» գերմանացի ֆուտբոլիստին այս տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բայերից» ձեռք է բերել 100+16 միլիոն ֆունտով։

«Լիվերպուլն» Իսակի գործարքը ձախողելու դեպքում ուժերը կկենտրոնացնի` Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ուգո Էկիտիկեին ձեռք բերելու համար: Նրա հրաժարագինը 86 միլիոն եվրո է։

«Նյուքասլը» չի ցանկանում բաժանվել Իսակից ու մտադիր է նրան նոր պայմանագիր առաջարկել։ Կողմերի գործող համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2028թ. հուլիսի 1-ը։

Ալեքսանդր Իսակը «Նյուքասլ» է տեղափոխվել 2022թ. ամռանը, 109 խաղում խփել է 62 գոլ, կատարել 11 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ