Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Հալկը ֆանտաստիկ գոլ է խփել «Աթլետիկո Մինեյրոյի» կազմում:
«Բայայի» դեմ Բրազիլիայի առաջնության 13-րդ տուրի արտագնա հանդիպման երկրորդ խաղակեսին ավելացված առաջին րոպեին 38-ամյա Հալկն անկյունայինից կատարած հարվածով գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 1-1:
6 րոպե անց տանտերերը կրկին գոլ են խփել և հաղթանակ կորզել` 2-1:
«Աթլետիկո Մինեյրոն» 20 միավորով 8-րդն է, «Բայան»` 24 միավորով երրորդը: