Logo

«AKNEYE-ի առաջարկած ուղին միջազգային ասպարեզում հայտնի դառնալու հիանալի տարբերակ է»․ Լուսինե Թելոյան

Հեղինակ
Հակոբ Գևորգյան
13:16 / 21.11.2024AKNEYE
Բացառիկ
null

AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ​​ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։

AKNEYE նախագծի շրջանակում Fastnews-ի հերթական զրուցակիցը նկարչուհի Լուսինե Թելոյանն է։

Ի՞նչը Ձեզ բերեց արվեստի աշխարհ։

Մանկուց սիրել եմ նկարել, բայց համապատասխան կրթություն չեմ ունեցել և նպատակ էլ չեմ դրել նկարչուհի դառնալու։ Արվեստի հանդեպ սերը ինձ մոտ եկավ 30-ից հետո։ Հիշում եմ՝ արևոտ օր էր ու ես քայլում էի Երևանում։ Թանգարաններից մեկում դրսից տեսա նկարներ, որոնք ինձ կարծես ներս կանչեին։ Մտա ներս, ուշադիր ուսումնասիրեցի ամեն ինչ ու դրանից էլ ոգեշնչվեցի, գնացի նկարչական պարագաների խանութ, ամեն ինչ գնեցի, շտապեցի տուն ու սկսեցի նկարել։ Առաջին նկարս աբստրակտ ոճի մեջ էր ու ինձ ավելի շատ ընթացքն էր հետաքրքիր, ես հաճույք էի ստանում և գործընթացն ինձ այլ իրականություն էր տանում։

Ինչպե՞ս ծանոթացաք AKNEYE նախագծին։

AKNEYE-ի մասին պատահաբար իմացել եմ սոցցանցերից ու AKNEYE-ը ինձ համար սեր է առաջին հայացքից։ Այս նախագիծը լավագույններից է ու երբ տեսա, ասացի, որ լինելու եմ այստեղ, այն շատ հոգեհարազատ է ինձ։

Կներկայացնե՞ք Ձեր AKNEYE-ը։

Իմ AKNEYE-ը վաճառվել է։ Ինձ ասացին, որ գնորդը սիրահարվել էր աշխատանքին։ Ես նկարել եմ հեղինակային կերպարներ, որոնք իմ Angels of change հավաքածուից են։ Ես ուղղակի ցանկանում էի ներկայացնել իմ հեղինակային մոտեցումը։ Ստացա այն, ինչ ի սկզբանե պատկերացնում էի, ու շատ սիրեցի իմ AKNEYE-ը։

Ըստ Ձեզ՝ ի՞նչ ապագա ունի նախագիծը։

Նախագիծը մեծ ապագա ունի, ես դա ցանկանում եմ, և որպես նկարչուհի ամեն ինչ կանեմ դրա համար։ Այս նախագիծը միջազգային շուկայում երազանքի իրականացման միջոց կարող է լինել նկարիչների համար։ Կարծում եմ՝ նկարչի համար AKNEYE-ի առաջարկած ուղին միջազգային ասպարեզում հայտնի դառնալու հիանալի տարբերակ է։

«AKNEYE-ի հետ գործակցությունը հետաքրքիր պատմություն ունի». Աշոտ Յան

«Հետաքրքիր էր նկարել, զգալ AKNEYE-ի ամբողջ ծանրությունն ու իր կառուցվածքը»․ Լուսինե Ավդալյան

« AKNEYE-ը մի թեմա է, որը շատ մոտ ու հոգեհարազատ է ինձ»․ Էլենե Մետրեվելի

«Վենետիկի Բիենալեում մարդկանց շատ հետաքրքրում էր, թե ինչու հենց աչք»․ Սերկո Մինե

«AKNEYE-ը հետք է թողնելու մշակույթում»․ Լազար Միրզոյան

«AKNEYE-ը ֆանտաստիկ գաղափար է»․ Մինաս Հալաջ

«AKNEYE նախագիծը միանգամից շատ հետաքրքրեց ինձ»․ Մակո Լոմաձե

«AKNEYE- ը հետաքրքիր, նոր աշխարհ է, որտեղից շատ բան կարելի է սովորել»․ Ջուլի Դաշտոյան

«AKN-ը լրիվ այլ հարթություն է ու շատ-շատ բարդ է դրա վրա նկարելը»․ Աննա Վանեսյան

«AKNEYE-ը կարծես կամուրջ լինի ավանդականի և ապագայի միջև»․ Քենիացի նկարիչ Ալֆա

«AKNEYE-ը շատ բարձր հեռանկար ունի, կարծես անծայրածիր է»․ Արմեն Դերմենջյան

«Երբ AKNEYE-ը բերեցին իմ արվեստանոց, երկու օր շփվեցի այդ քանդակի հետ»․ Արթուր Սարյան

«Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նկարչության ոլորտում բացահայտվեց NFT-ն»․ Ռաֆֆի Ետալեան

«Կար ռիսկ, որ ԱԿՆ-ը չդառնար ուղղակի դեկոր, արվեստի նման մարտահրավերներն ինձ դուր են գալիս»․ Սամվել Սաղաթելյան

«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան

«Ուրախ եմ, որ Հայաստանում ծնվեց արվեստի մի ճյուղ, որը կապ ունի աչքի հետ ու միջազգային մասշտաբով էլ զարգանում է»․ Գարեգգին

«Սա յուրօրինակ ու տարբերվող իրադարձություն է մեր հասարակության մեջ»․ Լյուսի Մանուկյանը՝ ԱԿՆEYE-ի մասին

«AKNEYE-ը միշտ զարգանում է, անընդհատ երազում ենք նոր բաներ ստեղծել և հաջողում ենք»․ Նարեկ Գյուլումյան

«Շեղվել եմ AKNEYE-ի կոնցեպտից և փորձել եմ աչքից ձուկ ստանալ»․ Անահիտ Մարգարյան

«Իմ AKNEYE-ներից յուրաքանչյուրը 20-25 անգամ փոփոխության եմ ենթարկել»․ Գագիկ Թադևոսյան

«Ստեղծագործել եմ մի մեծ շարք, որտեղ AKNEYE-ները ներկայացնում էի կենդանիների աչքերի միջոցով»․ Ռաֆայել Ներսեսյան

AKNEYE նախագծի մեկնարկը, ընթացքն ու տեսլականը․ Ֆիլմ 1

 

 

fastnews-ads-banner