Լոնդոնի «Չելսին» 25 միլիոն եվրո է ակնկալում դարպասապահ Ջորջե Պետրովիչի համար, հայտնում է Get Football News France-ը:
25-ամյա դարպասապահը 2024/25 մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս ֆրանսիական «Ստրասբուրգում»:
Այժմ սերբ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մոնակոն», սակայն տրանսֆերի արժեքը խնդիր է մոնեգասկների համար:
Պետրովիչը «Ստրասբուրգի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, 10 խաղում «չոր» է պահել դարպասը: