Logo

Չեմպիոնական թուրն այլևս քարի մեջ չէ. «Էդուարդ արքայի լեգենդը»

Հեղինակ
Էդմոն Մարտիրոսյան
03:00 / 25.05.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Նա ընտրեց դառնալ ոչ թե ժամանակավոր հերոս, այլ լինել մշտական օրինակ...

Ֆուտբոլիստ, որը կարող էր դեռ 2 մրցաշրջան առաջ տեղափոխվել եվրոպական ակումբ, որոշեց մնալ «Կրասնոդարում» ու շարունակել գավաթային փնտրտուքները: Հաշվի առնելով ռուսական ֆուտբոլում տիրող իրավիճակը՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ կառչում է հեռանալու նույնիսկ ամենափոքր շանսից: Նման կերպ իրենց եվրոպական կարիերան սկսեցին Արսեն Զախարյանը, Մատվեյ Սաֆոնովն ու Խվիչա Կվարացխելիան:

May be an image of 3 people and text that says 'ห WIHHE MиP MM Wi PHOTC'

Իսկ ի՞նչ եք կարծում, Էդուարդ Սպերցյանը չի՞ ունեցել հնարավորություն Ռուսաստանից հեռանալու: Վստահ եմ՝ նման շանսեր եղել են, բայց 24-ամյա կիսապաշտպանն իր հարազատ ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկիին խոստացել էր օգնել թիմին տիտղոս նվաճել:

2022/23 մրցաշրջանում «Ցլերը» մոտ էին Ռուսաստանի գավաթակիր դառնալուն, բայց եզրափակիչում պարտվեցին Մոսկվայի ԲԿՄԱ-ին, 2023/24 մրցաշրջանում ՌՊԼ-ում ընդամենը 1 միավորով հետ մնացին նախորդ տարիների անփոխարինելի չեմպիոն «Զենիթից»: Թվում էր, թե Սանկտ Պետերբուրգի ներկայացուցիչներին կանգնեցնել չի հաջողվի նաև այս մրցաշրջանում, բայց Էդուարդ Սպերցյանի առաջնորդած «Կրասնոդարը» փչացրեց «Զենիթի»՝ իր 100-ամյակը գնդակաձև գավաթի ուղեկցությամբ տոնելու երազանքը:

May be an image of ‎4 people and ‎text that says '‎ИAHbl Ninlina eنilniN‎'‎‎

«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի չեմպիոն, ու պատկերացնո՞ւմ եք՝ առաջին ֆուտբոլիստն այս ակումբի պատմության մեջ, որը գլխավերևում պահել է գրավիչ տիտղոսը, հայ է՝ Էդուարդ Սպերցյանը:

«Ես կատարեցի իմ խոստումը…»
Էդուարդ Սպերցյան

Ընդամենը մեկ նախադասություն, որի հետևում թաքնված են հազարավոր ժամեր, անքուն գիշերներ, վնասվածքներ ու հոգեբանական փորձություններ:

Ստավրոպոլում ծնված հայ ֆուտբոլիստը 24 տարեկանում դարձավ «Կրասնոդարի» լեգենդ: «Ցլերի» հաջողության մեջ նրա ներդրումն անգնահատելի է: Արդեն ավարտված մրցաշրջանում 11 գոլերն ու 6 ասիստները ցույց են տալիս Սպերցյանի ծավալած աշխատանքի միայն փոքր մասը:

May be an image of 4 people, people playing football, people playing soccer, crowd and text that says 'Wht Whlne ስይ ሰይ Wi በፍ'

«Կրասնոդարի» «Ոսկե տղան» Հայաստանի հավաքականում խաղացող առաջին ֆուտբոլիստն է, որը դարձել է Ռուսաստանի չեմպիոն: Հայերից «Ճերմակ գահին» բազմել է նաև Արշակ Կորյանը (2017/18 մրցաշրջան, «Լոկոմոտիվ»), բայց այդ ժամանակ նա դեռ չէր նշել նորամուտը ազգային թիմում:

143 խաղ, 44 գոլ, 32 գոլային փոխանցում. սա «Կրասնոդարում» Էդոյի վիճակագրությունն է, որը, մեծ հավանականությամբ, փոփոխության այլևս չի ենթարկվի:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում: Արդեն ժամանակն է Եվրոպա գնալու...»
Էդուարդ Սպերցյան

Սպերցյանը պատմություն կերտեց, պատմություն, որը կարելի է համեմատել Արթուր արքայի լեգենդի հետ: Ոչ բոլորն էին հավատում, որ արքայի թուրը՝ Էքսկալիբուրը, որևէ մեկը կկարողանա դուրս քաշել քարից, բայց դա արեց ոչ թե ֆիզիկապես ամենաուժեղը, այլ ամենաազնիվն ու ամենահավատարիմը…

Կարդացեք նաև՝

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner