Fastex Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղում փոխչեմպիոն «Նոան» Ավանի ակադեմիայում հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային» և հաղթեց 1-0 հաշվով:
Պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեց նրա հայրենակից, եզրային հարձակվող Էլդեր Ֆերեյրայի գոլը:
«Նոայից» 90-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ բրազիլացի պաշտպան Պաբլո Սանթոսը: Նրա հեռացումից հետո երկու թիմերի ֆուտբոլիստները բախվեցին միմյանց:
«Նոան» 9 խաղից հետո 19 միավորով չորրորդն է, 5 միավոր է զիջում լավագույն եռյակը եզրափակող «Արարատ-Արմենիային», որը 11 հանդիպում է անցկացրել:
Fastex Պրեմիեր լիգա, 13-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Նոա»` 0-1
Էլդեր Ֆերեյրա, 20
Հեռացում` Պաբլո Սանթոս, 90 («Նոա»)