Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոան» Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում նախախաղային մարզում անցկացրեց չեռնոգորական «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումից առաջ:
Խաղը տեղի կունենա հուլիսի 8-ին, կմեկնարկի ժամը 20:00-ին: Սա «Նոայի» համար առաջին պաշտոնական խաղը կլինի խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչի գլխավորությամբ: Այս խաղով հայկական թիմը նորամուտը կնշի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում:




