Logo

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության խմբային փուլում է

20:40 / 12.03.2025Ֆուտզալ
null

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր։

Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին` 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում 4-2 հաշվով հաղթեց Ղազախստանի թիմին։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմից հեթ-տրիկ գրանցեց Նիկիտա Խրոմիխը, մեկ անգամ էլ մրցակցի դարպասը գրավեց դարպասապահ Ալբերտ Աղաջանովը։

Հայաստանի թիմը 16 միավորով 6-րդ ընտրական խմբում գրավեց առաջին տեղը։ Ղազախստանը 10 միավորով երկրորդն է և կմասնակցի անցումային փլեյ-օֆֆի։

Եվրոպայի 2026 թ. առաջնությունը կկայանա հունվարի 18-ից փետրվարի 8-ը Լատվիայում և Լիտվայում։

Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլ, 6-րդ տուր

Հայաստան - Ղազախստան` 4-2

Նիկիտա Խրոմիխ, 6, 13, 23, Ալբերտ Աղաջանով, 27 - Դաուրեն Տուրսագուլով, 15, Ալբերտ Աղաջանով, 32 (ինքնագոլ)

fastnews-ads-banner