Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 2 ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Խաղերը կկայանան սեպտեմբերի 19-ին և 21-ին Իսպանիայում:
Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը:
Իսպանիայի հավաքականն աշխարհի կրկնակի չեմպիոն է, 7 անգամ էլ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:




