Logo

«Դու կյանքի ուրախություն ես». Կամավինգան՝ Մոդրիչին

14:22 / 23.05.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան գրառումով դիմել է Լուկա Մոդրիչին, որն ԱՄՆ-ում ամռանը կայանալիք ԱԱԱ-ից հետո կհեռանա «Արքայական ակումբից»:

«Ֆուտբոլի լեգենդ, օրինակելի մարդ: Լուկա, ինձ համար մեծ պատիվ էին խաղադաշտը քեզ հետ կիսելը, քեզանից սովորելը և քեզ նման մեծության կողքին լինելը:

Տխրում եմ, երբ մտածում եմ, որ քեզ այլևս հանդերձարանում չեմ տեսնելու:

Մենք շատ կկարոտենք քեզ: Դու կյանքի ուրախություն ես: Գնահատում եմ այն ժամանակը, որն անցկացրել եմ քեզ հետ: Տխուր է մտածել, որ միգուցե արդեն վերջին խաղն եմ անցկացրել քեզ հետ: «Ռեալում» թողած քո ժառանգությունը կապրի հավերժ:

Շնորհակալ եմ քո ընկերության և հրաշքների համար»,- սոցցանցերում gրել է Կամավինգան:

Մոդրիչի հեռանալուն արձագանքել էր նաև բրազիլացի վինգեր Ռոդրիգոն:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner