«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, գրում է La Gazzetta dello Sport-ը։
Նիդերլանդցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», որի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հավանություն է տվել տրանսֆերին։
29-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը մինչև հուլիսի 15-ը 25 միլիոն եվրո է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դյումֆրիսի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։