Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է Պորտուգալիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում կայացած հանդիպման (1-9) մասին.
«Ցավալի պարտություն էր, բայց պետք է հասկանանք, որ պատրաստ չենք բարձրակարգ թիմերի դեմ մրցելուն։ Նոր ենք սկսել ճանապարհը։ Երիտասարդ թիմ ենք, ֆուտբոլիստներ կան, որոնք նման մակարդակի խաղեր անցկացնելու համար պետք է պատրաստվեն։ Կարծում եմ` նման խաղերի շնորհիվ կդառնանք ավելի ուժեղ ու փորձառու։
Հիմնականում անհատական սխալներն ավելի շատ խանգարեցին, քան անձրևը։ Առաջին խաղակեսում, երբ հաշիվը 1-1 էր, ու խաղում էինք երկրորդ համարով, գիտեինք, որ մեր ծրագիրն աշխատում է, բայց երկրորդ ու երրորդ գոլերի դրվագներում չէինք սպասում նման սխալների։ Դա կապում եմ հոգեբանության հետ։ Տղաները հոգեբանորեն պատրաստ չէին նման խաղի։ Այնպիսի սխալներ են անում, որ հասկանում եմ, թե որքան անվստահություն կա ֆուտբոլիստների մոտ։
Բոլորս վատ տրամադրություն ունենք, բայց պետք է ընդունենք եղածն ու աշխատենք»,- ասել է Մելիքյանը։
Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարն ավարտեց 3 միավորով` F խմբում զբաղեցնելով վերջին` 4-րդ տեղը։ Պորտուգալիան 13 միավորով գրավեց առաջին տեղը` նվաճելով Մունդիալի ուղեգիր։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


