Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում հինգերորդ խաղն անընդմեջ դուբլ է գրանցել MLS-ում:
Կանոնավոր առաջնության 22-րդ տուրում Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը տանը Մեսիի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթել է «Նեշվիլին»:
38-ամյա Մեսին 16 գոլով առաջնության գլխավոր ռմբարկուն է:
Մայամիի թիմը 19 խաղից հետո 38 միավորով 7-րդն է, «Նեշվիլը»` 22 հանդիպումից հետո 41 միավորով չորրորդը: