Լիոնել Մեսին մոտ է իր կարիերայում սահմանած տպավորիչ ռեկորդներից ևս մեկը կրկնելուն, հաղորդում է Sofascore-ը:
38-ամյա արգենտինացի հարձակվողն ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում MLS-ում անցկացրած 5-րդ խաղն անընդմեջ դուբլ է գրանցել: Մեսին 2012 թվականին կատալոնական «Բարսելոնայի» կազմում իր կարիերայի լավագույն արդյունքն էր ցույց տվել` Լա լիգայի 6 անընդմեջ խաղում դուբլ գրանցելով:
Մինչև «Նեշվիլի» դեմ խաղը (2-1), Մեսին դուբլ էր գրանցել նաև «Մոնրեալ Իմփեքթի» (4-1, 4-2), «Քոլամբուս Քրյուի» (5-1) և «Նյու Ինգլենդի» (2-1) դեմ կանոնավոր առաջնության հանդիպումներում:
Արգենտինացին 16 գոլով առաջնության գլխավոր ռմբարկուն է:
✌️ | Brace man strikes again!
— Sofascore Football (@SofascoreINT) July 13, 2025
It’s been more than 12 years since Lionel Messi last scored 2+ goals in five consecutive league matches, but tonight he did it again. ⚽️⚽️
In December 2012, he netted twice in the sixth match as well — let’s see what he has in store for Cincinnati… pic.twitter.com/zuNJYbE08p
Կարդացեք նաև`