Հայաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Նոան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ Երևանի ԲԿՄԱ-ի նկատմամբ։
Հյուրերից աչքի ընկան բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասն ու Գրենիկ Պետրոսյանը, բանակայիններից հաշիվը կրճատել է Արայիկ Էլոյանը։
«Նոան» երկրորդ հանդիպումն էր անցկացնում ընթացիկ առաջնությունում և 6 միավորով բարձրացավ երրորդ տեղ։ Արմեն Գյուլբադաղյանցի գլխավորած թիմն էլ երեք խաղից հետո 3 միավորով 7-րդն է։
Հայաստանի Պրեմիեր լիգա, չորրորդ տուր
«Նոա» - ԲԿՄԱ` 1-2
Արայիկ Էլոյան, 56 (11մ) - Մաթեուս Այաս, 8 (11մ), Գրենիկ Պետրոսյան, 53