Logo

Օրվա տերմինը. Էլեգիա

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 10.08.2021ՍՊՈՐՏ
Famous Elegy Poems Featured - Օրվա տերմինը. Էլեգիա

Ի՞նչ է էլեգիան

Էլեգիան կամ եղերերգը ոչ միայն բանաստեղծական չափ է, այլև պոեզիայի ժանր։ Այս ժանրին պատկանող բանաստեղծությունները տխուր, եղերերգական ստեղծագործություններ են, որոնք նախկինում գրվում էին՝ հուղարկավորությունների ժամանակ արտասանելու կամ երգելու նպատակով։ Էլեգիայի նյութ կարող է դառնալ նաև այն ամենը, ինչը ըստ հեղինակի արտասովոր է և առեղծվածային: Էլեգիաների մեջ կանոնավոր կերպով իրար էին հաջորդում հեքսամետրը և պենտամետրը, որոնք միասին կազմում էին էլեգիկ երկտող։ Եղերերգը գովերգել է մարտական խիզախությունը, արծարծել քաղաքական ու բարոյական խնդիրներ, ալեքսանդրյան և հռոմեական պոեզիայում արտահայտել անհատական ապրումներ։ Հետագայում նոր երանգավորումով տարածվել է նոր ժամանակների գրականության մեջ։ Եղերերգը գրում են ժամանակակից հասարակական կյանքից դժգոհ, ներքին ողբերգություն ապրող բանաստեղծները։

Այս ժանրի նշանավոր ներկայացուցիչներ են Պրոպերցիոսը, Խորխե Մանրիկեն, Յան Կոխանովսկին, Չիդիոկ Տիչբորնը, Էդմունդ Սպենսերը, Բեն Ջոնսոնը, Ջոն Միլթոնը, Թոմաս Գրեյը, Շառլոտ Թըրներ Սմիթը, Ուիլյամ Կալլեն Բրայանթը, Պերսի Բիշի Շելլին, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն, Եվգենի Բարատինսկին, Ալֆրեդ Թեննիսոնը, Ուոլթ Ուիթմենը, Լուի Գալլեն, Անտոնիո Մաչադոն, Խուան Ռամոն Խիմենեսը, Ջաննինա Բրասկին, Ուիլյամ Բաթլեր Եյթսը, Ռայներ Մարիա Ռիլկեն և Վիրջինիա Վուլֆը։

Էլեգիան հայ գրականությունում

Հայ գրականության լավագույն եղերերգերից են Պ․ Դուրյանի «Լճակ», «Իմ մահը», Ա․ Իսահակյանի «Օրս տրտում, սև է անցնում», Վահան Տերյանի «Աշնան մեղեդի» բանաստեղծությունները։ Երաժշտության մեջ եղերերգ են կոչվում թախծալի, վշտալի, խոհական բնույթի վոկալ և գործիքային պիեսները, օրինակ, Ա․ Պ․ Բորոդինի «Հեռավոր հայրենիքի ափերին» ռոմանսը, Ժ․ Մասնեի «Էլեգիա»-ն՝ ձայնի համար դաշնամուրի և թավջութակի ընկերակցությամբ, Պյոտր Չայկովսկու «էլեգիա»-ն՝ լարային նվագախմբի համար գրված սերենադից, Սերգեյ Ռախմանինովի դաշնամուրային «Էլեգիա»-ն, Ա․ Սպենդիարյանի «Էլեգիական երգ»-ը՝ «Ղրիմի էսքիզներ»-ի առաջին շարքից։

Տերմինը. առաջացել է հունարեն έλεγεία բառից, որը թարգմանաբար նշանակում է տրտունջ:

Պատմական ակնարկ. առաջացել է Հին Հունաստանում, որտեղ այդպես էին անվանվում էլեգիկ բանաստեղծական չափով գրված բանաստեղծությունները։


fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner