Սոցիալական ցանցերում հայտնվել է 90-ամյա Սոֆի Լորենի և նրա ընկերոջ՝ 82-ամյա երգիչ Ալ Բանոյի նոր լուսանկարը։
Կադրը նկարահանվել է Ժնևում՝ լեգենդար դերասանուհու տանը։ Սոֆին տեսախցիկի առաջ ներկայացել է գրեթե առանց դիմահարդարման՝ սպիտակ բլուզով, կարդիգանով և գլխին բազմագույն շարֆով։
Լուսանկարն իր անձնական բլոգում հրապարակել է շվեյցարացի Դանիել Իսելին՝ հետևյալ մակագրությամբ. «Մենք ծիծաղեցինք, զրուցեցինք և հիշեցինք լավ ժամանակները»։
Սակայն Ալ Բանոն զայրացել է, երբ մասնավոր հանդիպման կադրերը տարածվել են համացանցում։ «Սրանք լուսանկարներ էին, որոնք արվել են մեզ համար, ընտանիքի համար։ Իհարկե, դրանք չպետք է հրապարակվեն», -ասել է նա։
Հիշենք, որ վերջին տարիներին Լորենը հեռու է ապրել լրագրողներից և հասարակական միջոցառումներից։ Նա վերջին անգամ հանրությանը հայտնվել է 2024 թվականի սեպտեմբերին՝ իր տարեդարձի տոնակատարության ժամանակ։