«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի բացման ֆիլմը Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահարն» է։ Կինոնկարը մայիսին Կաննում արժանացել է «Ոսկե արմավենու» ճյուղի։
Աշխարհահռչակ իրանցի ռեժիսորն անցած տարի 15 տարվա արգելքից հետո առաջին անգամ Երևանում մասնակցեց 21-րդ «Ոսկե ծիրանին» որպես պատվավոր հյուր։ Փանահիին շնորհվեց Փարաջանովյան Թալեր մրցանակը՝ համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար:
«Արդեն 2 տասնամյակից ավելի՝ «Ոսկե ծիրանը» մնում է տարածաշրջանի ամենաազդեցիկ և միջազգային ճանաչում ունեցող կինոփառատոնը։ Փանահիի պատմությունը ևս մեկ անգամ ընդգծում է փառատոնի՝ ազատ արվեստին, համաշխարհային մշակութային երկխոսությանը և ռեժիմներից անկախ կինոյի աջակցման բացառիկ առաքելությունը։ Ջաֆար Փանահիի ներկայությունը «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը դրա վառ ապացույցը կդառնա», - նշել է «Ոսկե ծիրանի» մամուլի ծառայությունը:
«Ոսկե ծիրանի» հուրն է լինելու նաև ֆրանսիացի աշխարհահռչակ լուսանկարիչ և ռեժիսոր Անտուան դ'Ագատան։