Logo

Անդրեի 46-ամյակը, նոր տեսահոլովակն ու Նազենիի շնորհավորանքը (տեսանյութ)

15:28 / 08.07.2025Լուրեր
null

Հուլիսի 8-ին Անդրեն տոնում է 46-ամյակը: Ծննդյան կապակցությամբ երգիչն ինքն իրեն նոր երգ և տեսահոլովակ է նվիրել: Այն կոչվում է Սիրո մետրո: Խոսքերը գրել է Մհեր Պետրոսյանը, երաժշտության հեղինակն ու գործիքավորումը կատարել է Վարդան Գալստյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Եղիշե Սողոմոնյանն է: «Այսօր իմ ծննդյան օրն է: Ուզում եմ շնորհակալություն ասել ձեզ՝ իմ սիրելի հանդիսատես, որ միշտ իմ կողքին եք և ձեր սիրով միշտ ուժ եք տալիս ինձ։ Ծննդյանս օրը ձեզ եմ նվիրում իմ նոր տեսահոլովակն ու երգը՝ «Սիրո Մետրոն»։ Թող այն ջերմացնի ձեր սրտերը։ Սիրում եմ ձեզ շատ», - գրել է Անդրեն:
Վաղեմի ընկերոջը շնորհավորել է Նազենի Հովհաննիսյանը: «Հոգու ընկերը թեև ծնվում է ուրիշ ժամանակներում, մի այլ ընտանիքում, բայց քոնն է դառնում հանդիպածդ առաջին իսկ վայրկյանից ու մնում: Բեմից ու Բոհեմից այն կողմ՝ Անդրեն տարբեր է. լիքն է, աշխարհիկ է և ընդգծված հոգևոր, շատ ծիծաղկոտ ու հումորով, ուշադիր ու սրտնեղող, նրբազգաց: Սեր երգելով եկավ, այդպես էլ կմնա իր երգով , հետագծում ու մարդկանց սրտերում: Այսօր բոլորի սիրո մասին երգող «սիրո երգչի» ծննդյան օրն է: Սրտիդ ստենդները թող ամրանան քո ունկդրի սիրո գերդոզավորումից, Անդ ջաան, առողջ եղիր, խնդրում եմ, ուրիշ ոչինչ պետք չի: Առողջ՝ դու», - գրել է դերասանուհին:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner