Logo

Ջենիֆեր Լոպեսը, Սելին Դիոնը Սաուդյան Արաբիայում Էլ Սաաբի շոուին

10:56 / 14.11.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում շքեղ միջոցառում է տեղի ունեցել։ Լիբանանցի դիզայներ Էլի Սաաբի շքեղ շոուին ներկա են եղել համաշխարհային աստղեր։ Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը փայլել է կարմիր գորգի վրա։ Երգչուհին հիացրել է ներկաներին ոչ միայն իր շքեղ տեսքով, այլև հայտնի հիթերի կատարումներով։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Ջենիֆեր Լոպեսը։ 55-ամյա երգչուհին ֆանտաստիկ կազմվածքով, արտիստիկ անկրկնելի կերպարով ապշեցրել է ներկաներին։

fastnews-ads-banner