Օգոստոսի 2-ին և 3-ին Գյումրին կդառնա հայկական ավանդական պարի, երգի ու անպարտելի ոգու կենտրոնը։ Ըստ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հայտարարության՝ «Գինոսյանական օրերը» կանցկացվեն «Հայոց լեռների ոգին» խորագրի ներքո և նվիրված կլինեն «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախի պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի շնորհիվ հանրայնացված մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը։ Փառատոնի ընթացքում Գյումրիի կենտրոնական փողոցներում կանցկացվի ավանդական պարային շքերթ, բացօթյա պարուսուցում, գալա համերգ «Կարին» երգի-պարի, նվագախմբի ու նրա ճյուղ խմբերի մասնակցությամբ, ինչպես նաեւ պարագիտական պանելային քննարկում: