Հուլիսի 7-ից Հանրային հեռուստաընկերությունն ընդունում է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայտերը։ Ըստ «Eurovoix.com»-ի՝ վերջնաժամկետը օգոստոսի 10-ն է։ Մրցույթին կարող են մասնակցել 2010 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 13-ը ծնված երգիչները, որոնք Հայաստանի քաղաքացիներ կամ բնակիչներ են։ Մրցույթին կարող են մասնակցել մինչև 6 հոգանոց խմբեր, իսկ անհատ երգիչները կարող են դիմել միայն 1 անգամ։ Նրանք չեն կարող լինել խմբի մաս։ Դիմորդները պետք է ներկայացնեն 2 հայտնի երգերի քավր։ Ընտրությունը կանցկացվի 2 փուլով։ Առաջինում կքննարկվեն առցանց ներկայացված հայտերը, որոնց հիման վրա կընտրվեն մասնակիցները, որոնք կանցնեն ուղիղ լսումների փուլ։ Ուղիղ լսումները կանցկացվեն օգոստոսի 13-ին։ Երկրորդ փուլում կորոշվի Հայաստանի ներկայացուցչին։ Հաղթողին կընտրի մասնագիտական ժյուրին, ինչպես նաև հայ և միջազգային փորձագետներից կազմված ֆոկուս խումբը։
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ը կանցկացվի Վրաստանում՝ դեկտեմբերի 13-ին։