Logo

«Լևոնը մի փոքր խանդոտ է, որոշ բաներ արգելում է»․ էվելինա Ստեփանյան

23:48 / 02.06.2025Լուրեր
null

Լևոն Մկրտչյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ «Վերջին զանգ» սերիալի Հենրիի կերպարով։ Դերասանը և նրա ընտրյալը՝ Էվելինա Ստեփանյանը, ամուսնացան այս տարվա ապրիլի 20-ին։ Զույգը հյուրընկալվել է «Առավոտ լուսո weekend»-ին և խոսել մասնագիտության, քննադատության, ոգեշնչման աղբյուրների և հայտնիության հետևանքների մասին։ 

Թատերականից դեպի կինո և ռադիո

Լևոն Մկրտչյան - Ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, բայց ցանկություն չեմ ունեցել այս մասնագիտությամբ շարունակելու։ Էվկան անակնկալ արեց և նկարներս ուղարկեց «Արմենիա» հեռուստաընկերություն։ Եվ այսօր ես «Վերջին զանգ» սերիալում եմ։

Էվելինա Ստեփանյան - Ինձ մոտ երբևէ դադար չի եղել։ Ես ինձ փորձել եմ նույն ոլորտի տարբեր ճյուղերում։ Ուսանողական տարիներից եղել եմ թատրոնում, հեռուստատեսությունում, հիմա արդեն ռադիոյում, նաև ինստագրամ, բլոգինգ։ Վերջինը երբեք պլաններումս չի եղել, բայց երբեմն անկախ մեր կամքից կյանքը մեզ ուղղորդում է։ Նախընտրում եմ ռադիոն, քանի որ այնտեղ չկան ավելորդ աչքեր, այսինքն՝ տեսախցիկներ։ Ռադիոն տալիս է նաև կյանքի ռիթմի մեջ անընդհատ լինելու հնարավորություն։

Ոգեշնչման աղբյուրը

Լևոն Մկրտչյան - Ոգեշնչմանս աղբյուրը եղել են մանկությանս ֆիլմերը։ Այդ պատճառով ֆիլմը թատրոնից ավելի եմ նախընտրում։ Ինձ համար Մարտին Սկորսեզեն և Սթիվեն Սփիլբերգը բոլորից մեկ սստիճան բարձր են։  

Էվելինա Ստեփանյան - Սիրում եմ հեղինակային ֆիլմեր, այնպիսի ստեղծագործողների, որոնք խորանում են ֆիլմում։ Երազում եմ, որ Հայաստանում էլ ունենանք հեղինակային ֆիլմեր և նման ֆիլմեր նկարահանող ռեժիսորներ։ Ես ինձ միայն այդպիսի ֆիլմում եմ պատկերացնում։ 

Միմյանց կարծիքի կարևորությունը

Լևոն Մկրտչյան - Բոլոր հարցերի վերաբերյալ խորհրդակցում ենք։ Օրինակ, երբ ինձ առաջարկեցին գլխավոր հերոսի կերպար, զանգեցի Էվկային, ասաց՝ հիմա ոչինչ մի որոշիր, կգաս կքննարկենք կհասկանանք՝ որն է ճիշտ։ 

Էվելինա Ստեփանյան - Երբեմն Լևոնը արգելում է որոշ բաներ։ Մի փոքր խանդոտ է։ Թեպետ ես էլ պահպանողական եմ, գիտեմ իմ չափը։ Ավելի շատ շփվում ենք որպես ընկերներ, քան դերասան ամուսիններ։

Քննադատությունը

Լևոն Մկրտչյան - Ես շատ քիչ եմ քննադատում, իսկ Էվկան՝ շատ։ Դա պայմանավորված է նրանով, որ ես երկար ժամանակ այս մասնագիտությունում չեմ եղել, ինչ-ինչ բաներից հետ եմ մնացել։ Օրինակ, երբ տեսախցիկի առջև գերխաղ է ստացվում, Էվկան հուշում է, փորձում ենք միասին ուղղել։ Ես չեմ քննադատում, քանի որ հազվադեպ է լինում, երբ Էվկան սխալվում է իր մասնագիտությունում։ Ընդունում եմ նրա բոլոր քննադատությունները։ 

Էվելինա Ստեփանյան - Այս մասնագիտությունում շատ քիչ մարդիկ կան, որոնց վստահում եմ և նրանց կարծիքը հաշվի եմ առնում։

Հայտնիության հետևանքները

Լևոն Մկրտչյան - Առողջ քննադատությանը միշտ կողմ եմ։ Երկրպագուներին ևս շատ հանգիստ եմ վերաբերվում։ Փորձում եմ «քիթս չցցեմ» այդ փաստից։ 

Էվելինա Ստեփանյան - Եթե ունես հաստատված արժեհամակարգ, քեզ դժվար է փոխել։ Փորձում ենք անձնական տարածք չբերել այն մարդկանց, ովքեր ուղղակի որոշել են վատ մեկնաբանություն գրել։ Ընկերներս նույնիսկ ասում են՝ չես նեղվում, ինչպես ես հանդուրժում։ Պատասխանում եմ, որ այդ մարդկանց ես պարզապես չեմ նկատում։ 

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner