NBA-ի կանոնավոր առաջնության 11-րդ տուրում կայացած «Գոլդեն Սթեյթ» - «Դալաս» հանդիպումից առաջ կալիֆորնիական ակումբը հատուկ տեսանյութ է ներկայացրել Քլեյ Թոմփսոնի պատվին, որը 13 տարի թիմում անցկացնելուց հետո ամռանը տեղափոխվել է «Մավերիկս»:
«Չեյզ Ցենտրում» մեծ ոգևորությամբ են ընդունել թիմի նախկին բասկետբոլիստին: Ակումբը երկրպագուների համար նավապետի 18 000 գլխարկ էր պատրաստել: Թոմփսոնը հայտնի է նավարկելու իր հոբիով: