
տուր
01 Հունվար 1970 - 13:10

- 

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 3 ֆուտբոլիստից կազմված տրանսֆերային ցանկ է ներկայացրել «Լիվերպուլի» ղեկավարությանը:
Ինչպես տեղեկացնում է Daily Mirror-ը, Կլոպը ցանկանում է իր թիմում տեսնել «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելային, «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբային և կիսապաշտպան Ջամալ Մուսիալային: Բարելան խաղային զգալի աճ է գրանցել «Ինտերում» այս մրցաշրջանում, որին արդեն համեմատում են Սթիվեն Ջերարդի հետ:
Ինչ վերաբերում է Ալաբային, ապա ավստրիացին, ըստ վերջին լուրերի, արդեն համաձայնության է եկել «Ռեալի» հետ ու կհամալրի մադրիդյան ակումբի շարքերը: Մուսիալայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: