Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը Երևանում մեկնարկած Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության B ենթախմբի առաջին տուրում 45-97 հաշվով պարտվեց Լատվիայի թիմին:
Երևանի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած խաղում Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն էր, որը վաստակեց 10 միավոր: Նա նաև 8 ռեբաունդ գրանցեց և կատարեց մեկ ասիստ:
Հայաստանի հավաքականը հուլիսի 12-ին կմրցի Չեռնոգորիայի թիմի դեմ: