Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբի առաջին տուրի երկրորդ խաղում Գանայի նկատմամբ հաղթանակից հետո (3-2) խոսել է թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Ուրախ ենք, որ առաջվա պես կարող ենք հույսեր կապել Կրիշտիանուի հետ: Խոսքը ոչ միայն գոլերի, այլ նաև նրա կատարած մեծ աշխատանքի մասին է:
Կարծում եմ, որ նա առաջվա պես կարող է խաղալ ամենաբարձր մակարդակում: Ամեն ինչ կախված է նրա ցանկությունից: Եթե Ռոնալդուն երջանիկ է, դա փոխանցվում է բոլորիս»,- անգլիական «Մանչեսթեր Սիթի» կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը նոյեմբերի 28-ին կմրցի Ուրուգվայի հետ: