Երևանում կայացած մինչև 18 տարեկանների ITF J30 կարգի Gold's Gym Cup մրցաշարի տղաների զուգախաղի հաղթող են դարձել Հայաստանի ներկայացուցիչներ Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը:
Եզրափակիչում հայ թենիսիստները 6-4, 6-4 հաշվով հաղթել են ռուսաստանցիներ Դանիիլ Դինիցին ու Մաքսիմ Շեպիլովին:
Տղաների մենախաղի հաղթող է դարձել Չեխիայի ներկայացուցիչ Մարեկ Շմեյչկին:
Աղջիկների զուգախաղում հավասարը չեն ունեցել ռուսաստանցիներ Եկատերինա Ուտկինան ու Ելենա Ուտկինան: Մենախաղում էլ հաղթել է ռուս Ալիսա Գրուշկևիչը:
Մրցաշարին մասնակցել են 19 երկրի 81 թենիսիստներ: