Դմիտրի Գունկոն կհեռանա «Ուրարտուից», տեղեկացնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
«Դմիտրի Գունկոն հեռանում է «Ուրարտուից»: 49-ամյա մասնագետն ամենայն հավանականությամբ աշխատանքի կանցնի Ռուսաստանում»,- գրել է Մելիքսեթյանը:
Ռուս մասնագետը երևանյան ակումբը գլխավորում է 2022 թվականի հունիսից:
Գունկոյի գլխավորությամբ «Ուրարտուն» 2022-23 մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր: