«Միլանն» ակումբի պաշտպան Տեո Էռնանդեսին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում, հայտնում է Calciomercato-ն։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի հեռանալու դեպքում «Ռոսոներին» կփորձի ձեռք բերել «Յուվենտուսի» պաշտպան Անդրեա Կամբիազոյին։ Միլանյան գրանդի նորանշանակ գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին դուր է գալիս 25-ամյա ֆուտբոլիստի խաղը. կողմերը միասին աշխատել են թուրինյան ակումբում։
Էռնանդեսին փոխարինելու մյուս թեկնածուն Դեսթինի Ուդոգին է, բայց «Տոտենհեմի» ֆուտբոլիստին ձեռք բերելը ֆինանսապես համեմատաբար բարդ կլինի։ Լոնդոնյան ակումբը նրա տրանսֆերային իրավունքը կվաճառի, եթե վճարվի 40 միլիոն եվրո։
Տեո Էռնանդեսը «Միլանի» հետ գործող պայմանագիր ունի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։