Մադրիդի «Ռեալն» ամռանը կփորձի ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Ուիլյամ Սալիբային` պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու համար, հաղորդում է Marca-ն` հղում անելով L'Équipe-ին:
«Արքայական ակումբից» արդեն կապ են հաստատել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: «Ռեալի» ղեկավարությունը վճռական է տրամադրված այս տրանսֆերի հարցում և պատրաստ է խոշոր առաջարկ կատարել:
Անգլիական ակումբն էլ կփորձի նոր պայմանագիր առաջարկել իր առանցքային պաշտպանին: Սալիբայի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի 2027 թվականի հուլիսի 1-ին:
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը «Ռեալ» կարող է արժենալ 100 միլիոն եվրո:
Կարդացեք նաև՝
- AS. «Էսպանյոլ» - «Բարսելոնա» կատալոնական դերբին կարող է անցկացվել առանց երկրպագուների
- The Athletic. Անչելոտին «Ռեալից» հեռանալու հարցում համաձայնության է եկել ակումբի հետ
- Կրոս. «Պեդրին իր դիրքի լավագույն ֆուտբոլիստն է»
- Marca. «Ռեալը» գումար է առաջարկել «Լիվերպուլին»՝ Տրենտի՝ ԱԱԱ-ին մասնակցելու համար