«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել «Սևիլիա», գրում է РБ Спорт-ը։
Անդալուզյան ակումբը դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը։
24-ամյա կիսապաշտպանին «Սևիլիայում» ցանկանում է տեսնել թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որը նրա հետ աշխատել է Հայաստանի հավաքականում։
2024/25 մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերի 35 խաղում 11 գոլ էր խփել, կատարել 7 ասիստ, դարձել Ռուսաստանի չեմպիոն։