Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն և նրա կին Կառլա Պերեյրան վկա են եղել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի խորհրդական Անդրեյ Պորտանովի սպանությանը, հաղորդում է 20minutos-ը։
Պորտանովի սպանությունը տեղի է մայիսի 21-ի առավոտյան` Իսպանիայի ժամանակով 09:15-ին, Մադրիդի արվարձան Պոսուելո դե Ալարկոն քաղաքի ամերիկյան դպրոցի մերձակայքում։ Հանցագործները 5 անգամ կրակել են նախկին պաշտոնյայի վրա։
Ամերիկյան դպրոցում են սովորում Սիմեոնեի դուստրերը` Ֆրանչեսկան ու Վալենտինան։ Այդ դպրոցն են ավարտել նաև Պորտանովի երեխաները։
Տեղի ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել հանցագործներին։
«Ծանր օր էր մեզ համար։ Իրականությունն այն է, որ բոլորի համար կարևոր է հոգ տանել երեխաների համար և պաշտպանել նրանց»,- կատարվածից հետո ասել է Սիմեոնեն։