Մաուրիցիո Սարին կարող է վերադառնալ «Լացիո», հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն:
Հռոմեական ակումբը 2 տարվա պայմանագիր է առաջարկել 66-ամյա մասնագետին: Եթե իտալացին ընդունի առաջարկը, ապա տարեկան կստանա 2,8 միլիոն եվրո:
«Լացիոյի» ներկայիս մարզիչը Մարկո Բարոնին է, որի հետ թիմը չի նվաճել է եվրագավաթի ուղեգիր: Եթե Ա Սերիայի վերջին տուրում հաղթեր «Լեչեին», կխաղար Կոնֆերենցիաների լիգայում:
Սարիի թեկնածությունը դիտարկում է նաև «Ատալանտան», բայց «Լացիոն» համարվում է ֆավորիտ:
Իտալացին «Արծիվների» մարզիչն է եղել 2021-2024 թվականներին: