Logo

Անսու Ֆատին չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»

18:04 / 24.06.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Անսու Ֆատին չի ցանկանում հեռանալ թիմից, հաղորդում է Mundo Deportivo-ն:

20-ամյա ֆուտբոլիստը մտադիր է հաջորդ մրցաշրջանում հաջող ելույթներով ապացուցել կատալոնական ակումբի ղեկավարությանը, որ կարևոր ֆուտբոլիստ է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսպանիայի չեմպիոնը մտադիր է վաճառել Ֆատիի տրանսֆերային իրավունքը: Հետաքրքրված ակումբների թվում են Մյունխենի «Բավարիան» և Լոնդոնի «Չելսին»:

2022/23 մրցաշրջանում Ֆատին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 51 խաղի, խփել 10 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 35 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ