ԱՄՆ-ում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը: Բացման խաղում Մայամիի «Հարդ Ռոք» ստադիոնում մրցել են տեղի «Ինտերը» և Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլին»:
Խաղն ավարտվել է 0-0 հաշվով: 43-րդ րոպեին «Ալ Ահլին» 11-մետրանոց է վաստակել, սակայն նշակետից վրիպել է Մահմուդ Տրեզեգեն:
«Ալ Ահլիի» ֆուտբոլիստները 11 հարված են կատարել, 8-ը` դարպասին, Մայամիի թիմի ֆուտբոլիստների 14 հարվածներից դիպուկ էր 6-ը:
A խմբում ընդգրկված են նաև պորտուգալական «Պորտուն» և բրազիլական «Պալմեյրասը»: Այս թիմերը միմյանց կհանդիպեն հունիսի 16-ին:
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, առաջին տուր
A խումբ
«Ալ Ահլի» (Եգիպտոս) - «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)` 0-0
Չիրացված 11-մետրաանոց` Մահմուդ Տրեզեգե, 43 («Ալ Ահլի»)