Logo

Աշոտ Մովսիսյանը` Մ23 ԵԱ-ի հաղթող

20:40 / 04.11.2025Ծանրամարտ
null

Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտված ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունեցավ 7-րդ չեմպիոնը և երկամարտում մեդալների հաշվարկով դարձավ հաղթող:

Աշոտ Մովսիսյանը մինչև 23 տարեկանների մրցաշարի գերծանր քաշային կարգում երկամարտի 384 կգ (168+216) արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Մովսիսյանը պոկում վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ, հրումում` ոսկե:

Մինչև 23 տարեկանների մրցաշարում Հայաստանից Եվրոպայի չեմպիոն էին դարձել նաև Գառնիկ Չոլակյանը (60 կգ), Լիանա Գյուրջյանը (86 կգ) և Գարիկ Կարապետյանը (110 կգ): Մ20 մրցաշարում երկամարտի ոսկե մեդալակիր են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Տիգրան Կարապետյանը (71 կգ) և Էմմա Պողոսյանը (86 կգ):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ