Մադրիդի «Աթլետիկոն» պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Կլեման Լանգլեի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Լանգլեն 2024/25 մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել մադրիդյան ակումբում: Ժամեր առաջ Լանգլեն խզել էր պայմանագիրը կատալոնական «Բարսելոնայի» հետ:
2024/25 մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 34 խաղ, խփել երեք գոլ և կատարել երկու ասիստ: