
200 նկար, որից 85-ն առաջին անգամ էին ցուցադրվում, 50 գիտաօժանդակ նյութ և նոր էքսպոզիցիա՝ բացառիկ ստեղծագործություններով. Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» փակ ցուցադրություն էր՝ նկարչուհիների արվեստի մասին անդրադարձող հայ և միջազգային արվեստաբանների կողմից գրված ներկայացուցչական, վերլուծական հոդվածներով, գիտաօժանդակ նյութերով, փաստավավերագրական բնօրինակ տարբերակով լուսանկարներով, մուլտիմեդիա նյութերով ու տեսաֆիլմերով:
Թանգարանն առաջին անգամ պատմության մեջ հյուրերին ընդունեց ջեռուցվող առաջին հարկում. երկրորդ հարկում առանց վերարկուների արվեստասերները կշրջեն արդեն մի քանի ամսից.
Լինել հարմարավետ… Լինել փոփոխվող… Լինել սովորեցնող… Լինել ճանաչելի… Լինել փնտրված… Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս կետերն առանձնացվեցին որպես թանգարանների զարգացման համալիր ծրագրի հիմնական ուղղություններ, շնչող թանգարանների հեռանկարը մոտ ապագայում է համայնքային ենթակայությամբ գործող մյուս թանգարանների համար ևս:
Հավելում՝
«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը» գործում է 1987 թ. նոյեմբերի 7-ից:
Մարիամ Ասլամազյանի 70-ամյակի կապակցությամբ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը որոշեցին Գյումրուն նվիրել իրենց աշխատանքներից մոտ 620 բնօրինակ, իսկ շենքը տրամադրվեց քաղաքային իշխանությունների կողմից:
Պատկերասրահի շենքը երկրաշարժից հետո տրամադրվեց անօթևաններին, իսկ 2004 թ. այն վերանորոգվեց, և արդեն գարնանը, վերաբացվեց:
Պատկերասրահը՝ որպես գեղարվեստական թանգարան պահպանում և ցուցադրում է Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքները: