Կատալոնական «Բարսելոնայի» կանանց թիմը 2024/25 մրցաշրջանում Իսպանիայի Սուպերգավաթն ու առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո հաղթել է նաև գավաթի խաղարկությունում:
𝗖𝗔𝗠𝗣𝗜𝗢𝗡𝗘𝗦 𝗗𝗘 𝗖𝗢𝗣𝗔𝗔𝗔𝗔𝗔𝗔𝗔! 🏆 pic.twitter.com/9aiaERSPdv
— FC Barcelona Femení (@FCBfemeni) June 7, 2025
Կատալոնացիները մրցաշարի եզրափակիչում 2-0 հաշվով հաղթել են Մադրիդի «Աթլետիկոյին»: Դուբլ է գրանցել իսպանացի 23-ամյա հարձակվող Կլաուդիա Պինան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լիսաբոնում կայացած կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Բարսելոնան» 0-1 հաշվով պարտվել էր Լոնդոնի «Արսենալին»:
Կանանց Իսպանիայի գավաթ, եզրափակիչ
«Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ»` 2-0 (տեսանյութ)
Կլաուդիա Պինա, 25, 74