«Լայպցիգը» ձեռք է բերել ՊՍՎ-ի վինգեր Յոհան Բակայոկոյին, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։
«Լայպցիգը» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Նիդերլանդների չեմպիոնին վճարել է 18 միլիոն եվրո։ Նա նոր ակումբում կխաղա «9» համար մարզաշապիկով։
Բակայոկոն Էյնդհովենը ներկայացնող ակումբում հանդես էր գալիս 2019 թվականի հուլիսից, 130 խաղում խփել է 33 գոլ, կատարել 22 ասիստ։ Նա 2023թ. մարտից հրավիրվում է Բելգիայի ազգային հավաքական, մասնակցել է 18 հանդիպման` խփելով 1 գոլ։