Fastex Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» ձեռք է բերել բրազիլացի հարձակվող Ժոաու Լիմայի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա ֆուտբոլիստը «Վիլա Նովայի» ու «Գոյասի» սան է, հանդես է եկել նաև ԱՄԷ-ում և Պորտուգալիայում: Նախորդ երեք մրցաշրջանները նա անցկացրել է պորտուգալական ակումբներում: