Բրազիլիայի հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 16-րդ տուրում հաղթեց Պարագվայի թիմին:
Կառլո Անչելոտիի գլխավորությամբ տարած առաջին հաղթանակով «Սելեսաոն» ընտրական մրցաշարում միավորների քանակը հասցրեց 25-ի, մրցաշարային աղյուսակում բարձրացավ 3-րդ տեղ և ապահովեց ԱԱ-2026-ի ուղեգիր: Բրազիլացիների կազմում միակ գոլը խփեց «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը:
ԱԱ-2026, Հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշար, 16-րդ տուր
Բրազիլիա - Պարագվայ՝ - 1-0
Վինիսիուս Ժունիոր, 41