Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունն առաջիկա 10 օրերի ընթացքում կհայտնի նոր գլխավոր մարզչի անունը:
Լրագրող Մեթ Լոյի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն է, որի վերջին աշխատավայրը ֆրանսիական ՊՍԺ-ն էր:
Հիշեցնենք, որ «Չելսիի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը Ֆրենկ Լեմպարդն է, որի գլխավորությամբ անգլիական ակումբը 4 անընդմեջ պարտություն է կրել:
Անգլիայի առաջնության 31-րդ տուրից հետո «Չելսին» 39 միավորով 11-րդ տեղում է: