«Յուվենտուսը» շարունակում է հետաքրքրվել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով, տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
«Բիանկոներին» մտադիր է երկու ֆուտբոլիստ ձեռք բերել, եթե ակումբից հեռանա հարձակվող Դուշան Վլահովիչը։
Տարբերակներից մեկը Ռանդալ Կոլո-Մուանիի տրանսֆերային իրավունքի գնումն է ՊՍԺ-ից։ Տարբերակներից մյուսն էլ Վիկտոր Օսիմհենին ձեռք բերելն է։
Օսիմհենը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է թուրքական «Գալաթասարայում», 41 խաղում խփել է 37 գոլ, կատարել 7 ասիստ։ Նա անցնող օրերին մի քանի անգամ մերժել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալ» տեղափոխվելու առաջարկը։