Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի F խմբի երկրորդ տուրի կենտրոնական խաղում կմրցեն Պորտուգալիայի և Թուրքիայի հավաքականները: Հայտնի են մեկնարկային կազմերը:
Թուրքիա. Բայընդըր, Չելիկ, Ակայդին, Բարդակչի, Կադիողլու, Չալհանօղլու, Այհան, Ակգյուն, Կյոկչու, Ակթյուրօղլու, Յիլմազ:
Պորտուգալիա. Կոշտա, Մենդեշ, Դիաշ, Պեպե, Կանսելու, Պալինյա, Վիտինյա, Լեաու, Ֆերնանդեշ, Բեռնարդու Սիլվա, Ռոնալդու:
Թուրքիա - Պորտուգալիա խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Քիչ առաջ այս խմբի մյուս խաղում վրացիներն ու չեխերը 1-1 հաշիվն էին գրանցել:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Թուրքիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթել էր Վրաստանին, Պորտուգալիան 2-1 հաշվով կամային հաղթանակի էր հասել Չեխիայի նկատմամբ: