Fastex Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայում 4-0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին:
Դուբլ գրանցեց կոլումբացի վինգեր Ջոնաթան Դուարտեն, մեկական գոլ էլ խփեցին Ժիրայր Շաղոյանն ու Տենտոն Յենեն:
Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 63 միավորով երկրորդն է, 5 միավորով է գերազանցում երրորդ տեղում գտնվող «Ուրարտուին», որը երեք խաղ ունի անցկացնելու: ԲԿՄԱ-ն 32 միավորով 7-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 31-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ` 4-0
Ջոնաթան Դուարտե, 21, 53, Ժիրայր Շաղոյան, 24, Տենտոն Յենե, 90+5