Լուիշ Կաշտրուն նշանակվել է «Նանտի» գլխավոր մարզիչ, տեղեկացնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
45-ամյա մասնագետի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր, որը հնարավոր կլինի երկարաձգել ևս 1 տարով:
Կաշտրուն նախորդ մրցաշրջանում գլխավորում էր «Դյունկերկը», որի հետ հասավ Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, իսկ Լիգա 2-ում գրավեց չորրորդ տեղը:
Պորտուգալացին նախկինում գլխավորել է նաև հունական «Պանետոլիկոսն» ու «Բենֆիկայի» երիտասարդական թիմը: